«Մեդիա պաշտպան»-ը հանդիպել է «Ոչ» քարոզչական կողմի համակարգող Ռուբեն Մելիքյանի հետ

«Ոչ» քարոզչական կողմի համակարգող, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Մեդիա պաշտպան»-ի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է գործունեության սկզբուքները։ Նա տեղեկացրել է, որ «Ոչ» քարոզչական կողմը համագործակցում է  տարբեր քաղաքական ու հասարակական ուժերի հետ։ Միաժամանակ, իրավաբաններից բաղկացած խմբի ուշադրության կենտրոնում քարոզարշավի իրավական ընթացքն է։ Արդեն արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես, Տարածքային կառավարման նախարար, «Այո» շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի կողմից թույլ տված կոպիտ խախտումը, որին արձագանքեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, երբ ի պաշտոնե հանդես գալով որպես Տարածքային կառավարման նախարար, նա քարոզարշավ իրականացրեց: Ըստ Ռուբեն Մելիքյանի, մարտի 7-ին վարչապետի քարոզարշավը ևս իրավական տեսանկյունից խնդրահարույց էր։ Ռուբեն Մելիքյանը նշեց նաև, որ իրենք արագ արձագանքել են այն հայտարարություններին, որ իբր «Ոչ»-ի կողմից գումար է բաժանել՝ կոչ անելով իրավապահ մարմիններին հետաքննել այդ դեպքերը։