«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում նախաձեռնել է հանդիպումների շարք

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը «Մեդիա պաշտպան»-ի հետ հանդիպման ընթացքում կարևորեց նախընտրական այս շրջանում լրատվամիջոցների անաչառության ու բազմակողմանի լուսաբանման խնդիրները։ Նա նաև մտահոգություն հայտնեց ատելության խոսքի քրեականացման վտանգների մասին։ Ըստ էության, այն կարող է օգտագործվել խոսքի ազատության դեմ։

Ժուռնալիստների միության նախագահը նշեց, որ ուշադիր հետևում են քարոզարշավի ընթացքին, այն դեռևս պասիվ է, լրատվամիջոցները չեն կարողանում ապահովել կողմերի մասնակցությունը, հատկապես բանավեճային ձևաչափերում։

Հայաստանի ժուռնալիստների միությունը, «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նախանձախնդիր են լինելու, որպեսզի նախընտրական քարոզարշավը լրատվամիջոցների կողմից լուսաբանվի անաչառության սկզբունքով։