Արցախում մարտի 31-ի ընտրություններում Հայաստանից դիտորդական առաքելություն կիրականացնի «Մեդիա պաշտպանը»

Առաջին անգամ Արցախում նույն օրը կընտրեն նախագահին ու Ազգային ժողովի նախագահին միաժամանակ։ «Մեդիա պաշտպանը» դիմել էր ԿԸՀ և ստացել դիտորդական առաքելություն իրականացնելու թույլտվություն։ Տեղեկացնենք, որ այդ օրը մեր թիմը տեղամասերում կհետևի խորհրդարանական և նախագահական ընտրությունների գործընթացին։ Մեր առաջնահերթությունն է, որ պահպանվի թափանցիկության սկզբունքն ու բացառվեն ցանկացած տեսակի ոտնձգությունները լրագրողների ու ընտրողների հանդեպ։ Բոլոր 12 թեկնածուներն այս պահին ակտիվ քարոզարշավի փուլում են, մենք նաև հետևում ենք քարոզարշավի ընթացքին ու որակին։ Այս մասին ծավալուն անդրադարձ կներկայացնենք ընտրությունների ավարտից հետո, երբ կավարտենք մեր մշտադիտարկումներն ու տեղամասերում կհետևենք ընտրությունների ընթացքին։