Փետրվարի 25-ին Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 17 րոպե, 10 վայրկյան

Փետրվարի 25-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 17 րոպե 10 վայրկյան, որից 3 րոպե 24 վայրկյանը հատկացվել է «ՈՉ»֊ի շտաբի կողմնակիցներին, 8 րոպեն «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ 5 րոպե 46 վայրկյանը եղել են չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները` յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։

Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկմանը տեղ է գտել ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտմիության նախագահ Հայկ Մամիջանյանի խոսքը (2 րոպե 20 վայրկյան)։ Նրանք, անդրադառնալով հանրքավեին, ասել են, որ ՀՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին և հանրաքվեի ողջ ընթացքը հակասահմանադրական են որակել։

Լուրերում տեղ է գտել նաև (7 րոպե) ՔՊ կուսակցության դրամահավաքի ընթացքը։ Մեջբերվել է Նիկոլ Փաշինյանի խոսքը, որում վարչապետը նշել է, որ հանրաքվեի ժամանակ  ընտրակեղծիքներ թույլ չի տալու։