Փետրվարի 24-ին Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 16 րոպե 52 վայրկյան

Փետրվարի 24-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 16 րոպե 52 վայրկյան, որից 11 րոպե 36 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի շտաբի կողմնակիցներին, 50 վարկյան՝ «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ 4 րոպե եղել է չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։
Հանրային հեռուստաընկերության լուրերում տեղ է գտել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի խոսքը (10 րոպե 32 վայրկյան)։ Նա իր խոսքում կոչ է արել «Ոչ» ասել հանրաքվեին։ Ըստ նրա՝ սա Սահմանադրական դատարանի դատավորներին փոխելու սխալ մեթոդ է։ «Ամբողջ պրոցեսը չենք դիտում որպես լեգիտիմ»,- հավելել է նա։