Փետրվարի 22-ին Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 16 րոպե, 20 վայրկյան ժամանակ

Փետրվարի 22-ին հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերությունը սահմանադրական հանրաքվեի թեմային հատկացրել է 16 րոպե 20 վայրկյան, որից 7 րոպե 5 վայրկյան հատկացվել է «ՈՉ»֊ի շտաբի կողմնակիցներին, 1 րոպե «ԱՅՈ»-ի կողմնակիցներին, իսկ 8 րոպե 15 վայրկյան եղել է չեզոք դիտարկումներ։ Հանրայինի եթերում ցուցադրվել են նաև «ԱՅՈ»-ի և «ՈՉ»֊ի քարոզչական հոլովակները` յուրաքանչյուրը մինչև 1 րոպե տևողությամբ։

«ՈՉ»-ի քարոզի շրջանակներում Հանրայինի լուրերի թողարկման ընթացքում մեջբերվել է «Վերնատուն» հասարաքաղաքական ակումբի հայտարարությունը։ Ըստ «Վերնատան»՝ ապրիլի 5֊ի հանրաքվեն հակասահմանադրական է (35 վայրկյան)։

Ներկայացվել է «ՈՉ»֊ի շտաբի հայտարարությունը, որի համաձայն «ՈՉ»-ի շտաբը դիմել է ՀՀԿ֊ին, ԲՀԿ֊ին, ԼՀԿ֊ին և ՀՅԴ֊ին, որպեսզի 4 քաղաքական ուժերը տեղամասային հանձնաժողովներում ներկայացուցիչների նշանակման ենթակա անձանց մասով օգնեն շտաբին (4 րոպե 10 վայրկյան)։

Հանրային հեռուտաընկերության եթերում Անի Զաքարյանի հետ զրույցում չեզոք կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Նարինե Դիլբարյանը (5 րոպե 42 վայրկյան)։