ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Antifake.am կայքի հիմնադրին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում իշխանությունների նման գործելաոճը։ Օրեր առաջ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կառույցն իր մտահոգությունն էր հայտնել Հայաստանում լրագրողների և լրատվամիջոցների դեմ հայցադիմումների և լրագրողների աղբյուրները բացահայտելու պահանջների քանակով։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում իշխանություններին ուժային կառույցները լրագրողների և լրատվականների դեմ պայքարի գործիք չդարձնել, ոտնձգություններ չիրականացնել մարդու հիմնարար իրավունքներից` խոսքի ազատության նկատմամբ։

Հույս ենք հայտնում, որ ՀՔԾ-ն կկարճի Նարեկ Սամսոնյանի դեմ հարուցված գործը և կդադարեցնի խոսքի ազատության դեմ իշխանությունների պահանջով սկսված գործընթացները։