Հ1-ի աշխատակիցների աշխատավարձերում եկամտահարկի համահարթեցումից հետո փոփոխություն չի եղել

2020 թվականի հունվարի 1-ից Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների բաժնի աշխատակիցների մեծ մասի աշխատանքային և ծառայությունների մատուցման պայմանագրերում փոփոխություններ են իրականացվել, ինչի հետևանքով նրանց աշխատավարձերը չեն բարձրացել, մինչդեռ Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններով նրանք արդեն վճարում են 23 տոկոս եկամտահարկ։ Հիշեցնենք, նախկինում 150 հազար դրամ ստացողները եկամտահարկ վճարում էին իրենց աշխատավարձի 23 տոկոսը, 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ ստացողները՝ 28 տոկոսը, իսկ 2 միլիոնից ավելի ստացողները՝ 36 տոկոսը: Հունվարի 1-ից բոլորը պարտավոր են վճարել 23 տոկոս եկամտահարկ: Ըստ մամուլի հրապարակումների, Հ1-ի աշխատակիցներին պարտադրել են ստորագրել նոր պայմանագրերը։ Հ1-ի ղեկավարությունը, սակայն, հերքել է լուրը՝ նշելով, որ․ «2020 թվականին աշխատակիցների պայմանագրերում համահարթեցման արդյունքում որևիցէ փոփոխություն չի կատարվել: ՀՀ Հարկային օրենսգրքի շրջանակներում եկամտային հարկի համահարթեցման արդյունքում նախկինում 150 հազար դրամ և ավելի հարկման բազա ունեցող աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել են»:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պատասխանատու մարմինների ուշադրությունն է հրավիրում խնդրին, կոչ անում պարզել մանրամասները, իսկ լրագրողներին՝ համախմբվել գործընկերների պաշտպանության հարցում։