«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգված է ՀՀ֊ում դատական հայցերի թվով

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս անդրադարձել է այս հարցին և հորդորել է իշխանություններին ճնշումներ չկիրառել լրատվականների և լրագրողների նկատմամբ։
Կազմակերպությունը հիշատակել է Քնար Մանուկյանի դեպքը, երբ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրից պահանջում էին աղբյուր բացահայտել։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը անդրադարձել է նաև մեկ տարվա ընթացքում լրատվականների դեմ 91 հայցադիմումների խնդրին։
Հույս ենք հայտնում, որ իշխանությունները և անհատ գործիչները ի գիտություն կընդունեն միջազգային կառույցի նման արձագանքը և կդադարեցնեն լրատվականների դեմ ուղղված արատավոր գործունեությունը։
Նման դեպքերը հարվածում են ՀՀ միջազգային վարկանիշին և ոտնձգություն են ազատ խոսքի դեմ։