RA National Assembly session took place

Վարչապետը «երեսով է տալիս» ընդդիմադիր հեռուստաընկերություններ ունենալու փաստը

Վարչապետը Նիկոլ Փաշինյան երեկ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց. «Ես ուզում եմ մի բանի վրա ձեր ուշադրությունը հրավիրել՝ երբեք Հայաստանում չի եղել քվեարկություն մի պայմաններում, երբ եթերում կա 5 ընդդիմադիր հեռուստաընկերություն: ՀՀ պատմության մեջ երբեք այսպիսի պայմաններում քվեարկություն չի եղել: Եվ Հայաստանի պատմության մեջ երբեք քվեարկություն չի եղել մի պայմաններում, երբ Հայաստանը մամուլի ազատության չափանիշով աշխարհում 8-րդ տեղը կիսում է Ֆրանսիայի հետ»:

Պետք է նկատել, որ իշխանությունը ներկայացնում է միայն մեդալի մի կողմը: Պարբերաբար հիշատակվում են տարբեր միջազգային զեկույցներ, նշվում է, որ Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ոլորտում, սակայն երբ հարկն է, վարչապետը որևէ դատապարտող հայտարարություն չի անում ճնշումների վերաբերյալ, իսկ դրանք այս շրջանում քիչ չէին: Հիշեցնենք Yerevan.Today-ի դեպքը, երբ ուժայինները խուզարկեցին լրատվական կայքի խմբագրությունը, ապա առգրավեցին լրատվամիջոցին պատկանող համակարգիչները:
Այնուհետև ուժայիններն այցելել էին NEWS.am-ի և Aysor.am-ի խմբագրություններ: Չենք կարող չհիշել 5-րդ ալիք հեռուստաընկերության օպերատորի վրա հարձակումը, նույն լրատվամիջոցի ղեկավար Արմեն Թավադյանի ձերբակալությունը, լրագրող Մհեր Եղիազարյանի մահը՝ 44 օր տևած հացադուլից հետո, միակողմանի պայքարը «ֆեյք» օգտատերերի դեմ,
ՀՌՀ տխրահռչակ նախնական օրինագիծը, որը սահմանափակելու էր մասնավոր հեռուստաընկերությունների գործունեությունը և որը միայն հասարակության ու մասնագետների ջանքերով ստիպեց իշխանություններին ետ կանգնել այդ մտքից։
Այդ ճնշումների շարքին կարելի է դասել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քրոջը՝ Անժելա Թովմասյանին պատկանող «Հայելի» ակումբի վրա հարձակումը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժման դեպքը, Armday կայքի հավատարմագրման համար ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու պահանջը, Հ2-ի սեփականատեր Սամվել Մայրապետյանին կալանավորեը։ Ընդ որում, ընդդիմադիր հեռուստաընկերությունների նկատմամբ կան թե՛ ադմինիստրատիվ, թե՛ օրենսդրական ճնշումներ, որոնց մեդիա հանրությունը դեռևս դժվարությամբ, բայց կարողանում է դիմակայել։ Այս ամենից զատ, արձանագրվել նաև դատական ու կրիմինալ ճնշումների դեպքեր:
Լրագրողների անխոչընդոտ մասնագիտական աշխատանքն ու պաշտպանվածությունը, մամուլի ազատության ապահովումը կառավարության սահմանադրական պարտավորությունն է և պետք չէ հպարտանալ, թե Հայաստանում չի եղել քվեարկություն մի պայմաններում, երբ եթերում կա 5 ընդդիմադիր հեռուստաընկերություն: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը վարչապետին հիշեցնում է իր հայտարարությունը` մամուլը հեղափոխությ
ունից հետո ազատ է առավել, քան երբևէ։ Եթե ազատ է, ապա ընդդիմադիր հեռուստաընկերությունների գոյության փաստը ամենևին պետք չէ «երեսով տալ»:
Հ.Գ. 168 Hours-ը, թեմային անդրադառնալով, գրել է. «Մամուլի ազատության վերաբերյալ անձամբ Նիկոլ Փաշինյանն էր 2019թ. ապրիլի 18-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպության տվյալները, որոնց համաձայն՝ Հայաստանը 2018թ. 19 կետով բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 61-րդ հորիզոնականում: Իսկ 2019թ. զեկույցը դեռևս չի հրապարակվել: Առաջին անգամ չէ, երբ վարչապետը նման անճշտություններ է թույլ տալիս իր խոսքում, բազմաթիվ են օրինակները, երբ Նիկոլ Փաշինյանը խմբագրում է իր իսկ ֆեյսբուքյան էջում արված գրառումները»: