Սաթիկ Սեյրանյանը հերքել է իրեն վերագրվող լուրը

Slim.am կայքը լուր էր տարածել, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ կապված անհարմար միջադեպի մասին տեսանյութը պատրաստել և տարածել է 168.am-ը, մասնավորապես, կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Վերջինը հերքել է լուրը և նշել է, որ նյութի տարածման հետ որևէ առնչություն չունի։«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Slim.am-ին ճշգրտել տեղեկատվությունը և ավելի ուշադիր լինել գործընկերների մասին որևէ նյութ հրապարակելիս: Լրագրողական և լրատվական համայնքում նման դեպքերը պետք է բացառվեն։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ Slim.am-ը հերքում է տարածել՝ ներողություն հայտնելով Սաթիկ Սեյրանյանին։Դրական ենք գնահատում նման քայլը