«Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում մաքրել մեկնաբանությունների հարթակը հայհոյանքներից

Ազատություն ռադիոկայանն այսօր ֆեյսբուքյան լայվով հեռարձակեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ասուլիսը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մեկնաբանություններում նկատեց բազմաթիվ հայհոյանքներ։ Սա առաջին դեպքը չէ։Կոչ ենք անում Ազատություն ռադիոկայանին և բոլոր ԶԼՄ-ներին ուշադիր լինել մեկնաբաաննություններին, հեռացնել հայհոյանքները։ Ըստ էության, այս հարթակը չի ծառայում իր իրական նպատակին, բովանդակային քննարկումներ չեն ծավալվում, հակառակը՝ այն նպաստում է ատելության խոսքի տարածմանը։ Բացի այդ, այս հարթակում են հիմնականում ինքնադրսևորվում ֆեյքերը։ Կոչ ենք անում իշխանություններին ֆեյքերին փնտրել հատկապես այս տիրույթում։