«Մեդիա Պաշտպան»-ը հարցում է ուղարկել ՀՀ Առողջապահության նախարարությանը

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությանն էր դիմել Medmedia.am լրատվականը՝ ահազանգելով այն մասին, որ
իրենց լրագրողներին թույլ չեն տվել հարցազրույց անցկացնել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկների հետ, չնայած՝ լրագրողները չեն ցանկացել ստանալ այնպիսի տեղեկատվություն, որը կպարունակեր անձնական տվյալ կամ բժշկական գաղտնիք։

«Մեդիա Պաշտպան»-ը պատճառը պարզելու համար հարցում է ուղարկել ՀՀ Առողջապահության նախարարությանը։
Պատասխանի ստանալու և դեպքի վերաբերյալ հետագա զարգացումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։