Հայաստանում ՌԴ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարության կապակցությամբ

Այսօր Հայաստանում ՌԴ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարության կապակցությամբ առ այն, որ հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան հեռուստաըներությունների (այդ թվում ռուսաստանյան) եթեր հեռարձակումը Հայաստանի ազգային անվտանգության համար սպառնալիք
2019թ.-ի ընթացքում «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս հանդես է եկել այս խնդրի հետ կապված հայտարարություններով, կազմակերպել հանրային քննարկումներ՝ նվիրված հանրային մուլտիպլեքսի առկա խնդիրներին և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս հրապարակայնորեն ահազանգել է, որ մուլտիպլեքսի վերաբերյալ նոր օրենքի նախագիծը և հեռարձակման քաղաքականության վերաբերյալ ՀՀ իշխանությունների, այդ թվում նաև ՀՌՀ ղեկավարության մոտեցումներն առնվազն վիճելի են և խնդիրներ են առաջացնելու ոչ միայն տեղական հեռարձակողների, այլ նաև արտասահմանյան գործընկերների հետ:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ կոչ է անում ՀՀ իշխանություններին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի մշակմանը մոտենալ ամենայն պատասխանատվությամբ՝ հաշվի առնելով թե’ ներպետական մեդիա-սուբյեկտների շահերը, և թե’ արտասահմանյան գործընկերների հետ ունեցած հարաբերությունները: