Մամուլի նկատմամբ ճնշումներ․ 2019 թվական

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը ներկայացնում է 2019 թվականի ընթացքում մամուլի նկատմամբ տեղի ունեցած ճնշումները՝ ժամանակագրական հաջորդականությամբ։

Փետրվարին արձանագրվել է 2 դեպք, մայիսին՝ 5, հունիսին՝ 4, հուլիսին՝ 2, օգոստոսին՝ 1։ Աշնանը խոսքի ազատության դեմ ոտնձգություննները նոր ծավալի հասան․ սեպտեմբերին արձանագրվել է 3 դեպք, հոկտեմբերին՝ 4, նոյեմբերին՝ 3։ Դեկտեմբերին ճնշման դեպքերի թիվն ամբողջ տարվա կտրվածքով հասավ ռեկորդայինի՝ 8 դեպք։