Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը շնորհավորում է բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Թող  2020 թվականը մեր պետության համար լինի խաղաղության և համերաշխության տարի։

Մեր գործընկերներին մաղթում ենք մասնագիտական հաջողություններ, ստեղծագործական եռանդ և անաչառ ու անկողմնակալ լրատվության սկզբունքներին համատարիմ մնալու, մարտահրավերներին դիմագրավելու կամք։ Թող ձեր մասնագիտական կյանքում խոչընդոտները քիչ լինեն, իսկ դրանց հաղթահարման ճանապարհին լրագրողական սկզբունքները վեր լինեն բոլոր հնարավոր պարտադրանքներից։

Նախաձեռնության անձնակազմը իր բնականոն աշխատանքը կշարունակի հունվարի 7-ից՝ հանդես գալով նոր և հետաքրքիր նախագծերով: Հավաստիացնում ենք, որ ամենայն պատասխանատվությամբ շարունակելու ենք աշխատել ձեզ համար:

Սպասե՛ք մեզ, հետաքրքիր է լինելու։