«Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում Հ1-ի ղեկավարությանը բացառել նմանատիպ դեպքերը

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ ֆիքսեց, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժինը հստակ ընգծված քաղաքական գծի կրող է և չի հարգում այլոց իրավունքները։ Այս անգամ Հ1֊ի լրագրող Գևորգ Թոսունյանն, անդրադառնալով ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանի հետ կապված միջադեպին, մասնագիտական որևէ հիմնավորում չունեցող հայտարարություն է արել, ինչը հարիր չէ լրագրողին, հատկապես երբ վերջինս հանրային միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերության աշխատակից է։

Հանրության հարկերից աշխատավարձ ստացող լրագրողը մեղադրում է Դավիթին՝ «քրեական մշակույթում թաթախված լինելու մեջ»։ Արդյոք կա՞ դատավճիռ, արդյոք ապացուցվա՞ծ է Դավիթի մեղքը կամ առնչությունը, թե՞ ձեռնաշղթաներով ոստիկանություն տեղափոխելն արդեն իսկ հիմք էր լրագրողի համար։ Ըստ հրապարակումների ու մասնագետների կարծիքների, Դավիթին ձեռնաշղթաներով տանելը ևս ապօրինի գործողություն էր, ինչպես հետագայում պարզվեց՝ ՈւԽ նախագահը որևէ առնչություն չունի նշված դեպքին։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Հ1-ի ղեկավարությանը բացառել նմանատիպ դեպքերը, բացատրական աշխատանքներ տանել լրատվական բաժնի աշխատակիցների հետ` մատնանշելով իրենց աշխատավարձի գոյացման աղբյուրն ու չեզոքություն պահելու սկզբունքների կարևորությունը։