Ձերբակալվել է «5-րդ ալիք»-ի տնօրենը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մամուլից տեղեկացավ, որ ձերբակալվել է «5-րդ ալիք»-ի տնօրեն Արմեն Թավադյանը։

Զերծ մնալով իրավական գնահատականներից` «Մեդիա պաշտպան»  նախաձեռնությունը հորդորում է իրավապահ մարմիններին մանրամասն ուսումնասիրել և ներկայացնել հանրությանը կատարվողը։

Կան բազմաթիվ բացթողումներ, որի հետևանքով այս քայլը կարող է դիտարկվել որպես հերթական ճնշում մեդիաոլորտի նկատմամբ։ Խոսքի ազատությունը չպետք է սահմանափակվի քաղաքական որևէ դրդապատճառներով: