«Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում ռեպորտաժները կառուցել անաչառության սկզբունքով

Ազատություն TV-ն դեկտեմբերի 5-ի թողարկմանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի մեղադրանքին, մասնավորապես, Հանրապետական կուսակցության երեկ տարածած հայտարարությանը։ Լրագրողը ռեպորտաժն ամբողջությամբ կառուցել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի խոսքի հիման վրա։ Ռեպորտաժը եզրափակվում էր վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հեգնական մեկնաբանությամբ, որ իրենք ցնցված են հայտարարության դիպուկ և շիտակ բովանդակությունց։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Ազատության լրագրողներին ռեպորտաժները կառուցել անաչառության սկզբունքով, իշխանության ներկայացուցիչներից բացի ռեպորտաժներում ներառել նաև հակառակ կողմի տեսակետը։ Այս ռեպորտաժում չեզոքության սկզբունքը խախտված էր, ակնհայտ էր լրագրողի վերաբերմունքը։