«Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում խնդիրներն ամբողջական ներկայացնել

Հանրային հեռուստաընկերության տաղավարում դեկտեմբերի 2-ին Պետրոս Ղազարյանի հյուրը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էր։ Թեման՝ բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծն էր։ Մշտապես սուր հարցադրումներով հայտնի Պետրոս Ղազարյանը վեր հանեց հանրային քննարկումներում առկա մտահոգությունները՝ կապված հայոց լեզուն, պատմությունն ու գրականությունը ԲՈՒՀ-երում ոչ պարտադիր դարձնելուն, բայց մասնակի։ Հիմնականում սլաքներն ուղղվեցին ԲՈՒՀ-երի հանդեպ հենց դասախոսների անվստահությանը։

Պետրոս Ղազարյանը, ընդհատելով հյուրին, հեգնական մեկնաբանություններ էր անում, որ իբրև դասախոսներն իրենք են ընդունում․ «Մենք լավը չենք, մեզ մի վստահեք, մենք պատրաստ չենք բարձր վստահության»։ Պետրոս Ղազարյանը, սակայն, չանդրադարձավ Արայիկ Հարությունյանի դասախոսների հետ հանդիպմանը, որից դասախոսները դժգոհ էին մնացել, քանի որ վերջինն ասել էր՝ գնացեք իրար մեջ լեզու գտեք։

ՀՅԴ երիտասարդների պահանջին՝ կապված Արայիկ Հարությունյանի հրաժարականի հետ։ Հակառակը, Պետրոս Ղազարյանը կասկածի տակ դրեց դասախոսների հայրենասիրությունը․ «Քանի որ դասախոսների աշխատաժամերը կրճատվելու են, նրանք ստիպված խոսում են հայրենասիրությունից։ Բա մենք փող քիչ կստանաք, առաց այդ էլ շատ չենք ստանում»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը խնդիրները ներկայացնել ամբողջական։ Նկատում ենք, որ պարբերաբար փորձ է արվում իշխանության ներկայացրած նախագծերը ներկայացնել դրական լույսի ներքո, մինչդեռ լրագրողական սկզբունքները պահանջում են չեզոքություն։