Դավիթ Տոնոյանի մասին բացասական հոդվածներն ավելի բազմաբնույթ են

2019թ-ի նոյեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 97 հոդված, որոնցից 3-ը եղել է բացասական, 12-ը՝ դրական, 82-ը՝ չեզոք։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին այս տասնօրյակում դիտարկվել են ավելի շատ դրական հոդվածներ, սակայն բացասական հոդվածներն ավելի բազմաբնույթ են։

Որպես դրական հրապարակում` առանձնացվել է այն, որ Անդրանիկ Քոչարյանն իր որդուն Արցախ ծառայելու ուղարկելով փորձել է հավասարվել Նիկոլ Փաշինյանին և Դավիթ Տոնոյանին, որոնց որդիները նույնպես Արցախում են ծառայում։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Պն-ի հետ կապված մի շարք հարցեր է բարձրացրել։ Ալեքսանդր Սիրունյանը փոձում է ճշտել արդյոք ՊՆ-ում գործու՞մ են ազգակցական կապեր, թե՞ ոչ։

Ալեքսանդր Սիրունյանը խնդրել է հերքել կամ հաստատել. «Արդյոք Դավիթ Տոնոյանը եւ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Գ. Մայիլյանը ազգականնե՞ր են՝ փեսա աներորդի, հատկապես երբ բնակվում են նույն հասցեում։ Արդյոք Դավիթ Տոնոյանը եւ հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը ազգականնե՞ր են՝ մորաքրոջ որդիներ»։

Ըստ Սիրունյանի, հարցումն ուղարկվել է, բայց դեռևս որևէ պատասխան չի ստացվել։

Ամիսներ առաջ ստեղծվել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը ղեկավարում է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Օրերս Գաբրիել Բալայանը տեղեկացրեց, որ Դավիթ Տոնոյանին դեռևս այդ հանձնաժողովից չեն հրավիրել։ Բալայանը հրաժարվել է մեկնաբանել հարցը, նշելով, որ դա օրենսդիր մարմնի իրավասությունների շրջանակում է։