Ազատության ռեպորտաժը միակողմանի էր

«Ազատություն» TV-ի նոյեմբերի 18-ի թողարկմանն անդրադարձ կար Դաշնակցության բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի օրերս «Վերնատուն» հասարակական քաղաքական հավաքի ժամանակ հնչեցրած մտքերին։ Նա կասկած էր հայտնել, որ իշխանությունը Ղարաբաղի հարցում գնում է հաղթելու ճանապարհով։ Ծավալուն ռեպորտաժը կառուցված էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի ու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի խոսքի վրա, որոնք քննդատում էին Մարգարյանի հայտարարութունները՝ հղում անում անցյալին, երբ Դաշնակցությունը իշխանության կոալիցիայի մաս էր կազմում։ Ռեպորտաժում չկար ներկայացված Դաշնակցության որևէ ներկայացուցչի խոսք։ Ըստ էության, ռեպորտաժը ստացվել էր ոչ ամբողջական ու միակողմանի։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ Ազատությունը պարբերաբար խախտում է բազամակողմանիության սկզբունքը։ Ռեպորտաժներում ներկայացվում են հիմնականում իշխող խմբակցության ներկայացուցիչների մեկնաբանությունները։