Հանրային միջոցներից սնվող Հ1-ը սպասարկում է իշխանությունների շահերը

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը նկատեց, որ Հանրային հեռուստաընկերությունը ծաղրանկար է ներկայացրել, որտեղ պատկերված են քաղաքական գործիչներ, որոնք քննադատության են ենթարկում ներկա իշխանություններին։ Անհարգալից վերաբերմունք է ցուցադրված հատկապես Վազգեն Մանուկյանի նկատմամբ։ Այս հրապարակումը փաստում է, որ հանրային միջոցներից սնվող Հ1-ը սպասարկում է իշխանությունների շահերը:

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս է բարձրաձայնել Հ1֊ի կողմնապահ և իշխանահաճո գործունեության մասին։ Այս գործելաոճը մշտապես քողարկվել է նրա հանրային գործունեությունը երաշխավորող մարմինների կողմից և չեն ձեռնարկվել համապատասխան քայլեր։

Հանրայինի ցինիզմն անընդունելի է. նկարը վերնագրել են` չքաղաքականացնել։