Հանրային հեռուստանըկերությունը Վազգեն Մանուկյանի լուրը միակողմանի է ներկայացրել

Հանրային հեռուստաընկերության նոյեմբերի 13-ի լուրերի գլխավոր թողարկմանը Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականի լուրը միակողման է ներկայացվել ու ոչ ամբողջական։ Վազգեն Մանուկյանը նամակ էր հղել Հանրային խորհրդի անդամներին, որում քննդատել էր իշխանության գործունեությունը․«Մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել: Եվ սա այն դեպքում, երբ աշխարհն ու մեր տարածաշրջանն այսքան փոխվել են՝ ավելացնելով նոր վտանգներ ու մարտահրավերներ մեր անվտանգության հարցում, Արցախի հարցում»։ Վազգեն Մանուկյանի նամակից, սակայն, որևէ մեջբերում չկար, բացի այդ հրաժարականի լուրը մեկնաբանել էր միայն «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ Նա նշել էր, որ վերջին շրջանում Մանուկյանը խախտում էր հանրային խորհրդի գործունեության մասին օրենքը, ուստի նրա հեռանալու որոշումը ճիշտ էր։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ Հանրային հեռուստաընկերությունը խուսափել էր ներկայացնել իշխանությանն ուղղված քննդատությունը։ Կոչ ենք անում Հանրային հեռուստաընկերությանը առաջնորդվել ոչ թե քաղաքական նախասիրություններով, այլ լրագրողական էթիկայի նորմերով։