«Ազատության» ռեպորտաժը միակողմանի էր

«Ազատություն» TV-ի նոյեմբերի 13-ի լուրերի թողարկմանն անդրադարձ կար Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականին։
Մեկնաբանն իր խոսքում նշում էր, որ Վազգեն Մանուկյանի կատարած քայլի մասին կարծիքները տարբեր են, մինչդեռ ռեպորտաժում ներկայացվում էին միայն հանրային խորհրդի անդամներ Ստյոպա Սաֆարյանի և Լարիսա Ալավերդյանի կարծիքները։ Ստյոպա Սաֆարյանը քննդատում էր՝ նշելով, որ կառույցի առաքելությունը չէ կառավարությանը դեմ գործելը, Լարիսա Ալավերդյանի համար ևս ընդունելի չէր Մանուկյանի քայլը։ Ռեպորտաժում չկար հակակշռող կարծիք։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Ազատությանը ռեպորտաժները կառուցել բազմակողմանիության սկզբունքով։

https://www.azatutyun.am/a/30269843.html