«Մեդիա Պաշտպան»-ը հորդորում է Ծառուկյանին չպիտակավորել լրագրողներին

Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և լրագրողներից մեկի միջև հարցուպատասխանը քննարկումների առիթ է դարձել։

Գագիկ Ծառուկյանը լրագրողի հարցին ի պատասխան հարցնում է. «Աղջիկ ջան, դու կրթություն ունե՞ս։ Ուզում եմ, իմանամ ի՞նչ ես ավարտել»։ Լրագրողը պատասխանում է` ԵՊՀ-ն, Ծառուկյանն արձագանքում է․ «ԵՊՀ-ն ավարտածը լրագրության հետ ինչ գործ ունի»։ Լրագրողը նշում է՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Գագիկ Ծառուկյանը կասկածի տակ է դնում լրագրողի մասնագիտական որակներն ու կոշտ արձագանքում։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է Գագիկ Ծառուկյանին լրագրողների հետ շփման ժամանակ պիտակավորումներից զերծ մնալ։