Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դրական հոդվածներն ավելացել են

2019 թ-ի սեպտեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրել է 138 հոդված, որոնցից 12-ը եղել է բացասական, 19-ը՝ դրական, 107-ը՝ չեզոք։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դրական հոդվածներն ավելացել են։ Առհասարակ, Ծառուկյանի վարկանիշը լրատվականներում տատանվում է։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշում է, որ նախկինում էլ իշխանության վերնախավում գտնվող մարդիկ երբեմն վիրավորական արահայտություններ էին թույլ տալիս, ինչպես հիմա։ Նա որպես նախկինների օրինակ ներկայացնում է Գագիկ Ծառուկյանին։

Անցած տասնօրյակում բացասական հոդվածների հիմք է հանդիսացել նաև այն լուրը, որ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային՝ «Հայելու առաջ» հաղորդաշարը, զրկվում է եթերից։ Լրատվականները գրում են. «Դատելով ամենից՝ հաղորդման դադարեցումը քաղաքական պատճառ ունի, քանի որ հաղորդման հեռարձակումը դադարեցվեց այն պահից սկսած, երբ Թովմասյանին պատկանող «Հայելի» կայքը հղում անելով սեփական աղբյուրներին, բացահայտեց նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դրդապատճառները, այն է՝ Հարությունյանը ճնշումների տակ է եղել, քանի որ «Մարտի 1»–ի գործով չի ցանկացել Նիկոլ Փաշինյանի քննիչների ուզած ցուցմունքները տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ»։

Նախկին Աժ պատգամավոր բռնցքամարտի Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը շարունակում է հակամարտել Գագիկ Ծառուկյանի հետ։ Այս անգամ ֆեդերացիան դատի է տվել ՀԱՕԿ-ին, որը ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը։

Դրական հրապարակումներում դիտարկել են հոդվածներ կապված հանքարդյունաբերության հետ։ Ըստ լրատվականների, դրական է գնահատվում այն երևույթը, որ Գագիկ Ծառուկյանը իրեն պատկանող մետաղական հանքի շահագործումը դադարացնելու նախաձեռնություն է սկսել։

Նշվում է, որ 2016 թվականին Գագիկ Ծառուկյանը նախաձեռնել է, որպեսզի ՀԱՕԿ-ում հիմնվի կոմերցիոն վարչություն և այդ վարչության առաջին համագործակցությունը եղել է Յուքոմ ընկերության հետ։