Աննա Հակոբյանն այս տասնօրյակում եղել է լրատվականների ուշադրության կենտրոնում:

2019 թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 252 հոդված, որոնցից 51-ը եղել է բացասական, 54-ը՝ դրական, 147-ը՝ չեզոք։

Նրա մասին դրական և բացասական հոդվածները գրեթե հավասար են: Դրական հոդվածներն, ինչպես երևում է գրաֆիկից, մի քանի հոդվածով գերազանցում են։

Երևան քաղաքի նախկին ավագանու անդամ Մարինա Խաչատրյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել և մեղադրել է Աննա Հակոբյանին և Արսեն Թորոսյանին տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին ծրագրված աշխատանքից հեռացնելու մեջ. «Ըստ օդում կախված լուրերի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը պաշտոնից ազատվել է Առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող Արսեն Թորոսյանի պահանջով և Աննա Հակոբյանի անմիջական հրահանգով»։

Որպես դրական է դիտարկվել այն լուրը, ըստ որի` Աննա Հակոբյանը տեսակցել է 6-րդ հարկից ընկած 2 տարեկան փոքրիկին՝ Արվին Վիքսոմին։ Ըստ Կոգրեսական Ջուդի Չունի, նա Աննա Հակոբյանի հետ հանդիպումից հետո բավականին տպավորվել է Արցախով և ցանկանում է այցելել Արցախ. «Արցախ այցելել շատ եմ ուզում, որպեսզի իրավիճակին ծանոթանամ, տեսնեմ, թե այնտեղ ինչ է կատարվում եւ ապագայում կարողանամ էլ ավելի լուրջ աջակցություն ցուցաբերել Արցախում խաղաղության հաստատմանը»։

Երեւանում առաջին անգամ կկայանա կինոյի և հեռուստահաղորդումների փառատոն, որը կրում է «Բարեփոխելով աշխարհը» խորագիրը։ Այս փառատոնի պատվավոր նախագահ է ընտրվել Աննա Հակոբյանը։

Հ.Գ. Նախորդ տասնօրյակում «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության կողմից իրականացված նմանատիպ մշտադիտարկման և ամփոփ հոդվածից հետո, տիկին Հակոբյանը գնահատական էր հնչեցրել նախաձեռնության կատարված աշխատանքի մասին։ Հորդորում ենք տիկին Հակոբյանին զերծ մնալ նման գնահատականներից և կասկածի տակ չդնել նախաձեռնության անաչառ գործունեությունը։