Հասարակությունը չեզոք է վերաբերվում Նաիրա Զոհրաբյանի քայլերին            

2019 թ․ սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 52 հոդված, որոնք բոլորն էլ չեզոք են եղել։

ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի մասին այս տասնօրյակում միայն չեզոք հոդվածներ են հրապարակվել։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության գործունեության ողջ ընթացքում սա եզակի դեպք է, երբ քաղաքական գործչի գործողությունները ո՛չ դրական, ո՛չ բացասական չեն քննարկվել, իսկ դրա հնարավորությունն ունեին թե՛ տիկին Զոհրաբյանին ընդդիմացողները, թե՛ նրա կողմնակիցները։

Նաիրա Զոհրաբյանն անցած տասնօրյակում հայտարարել է, որ իրենք լինելու են այնտեղ, որտեղ ժողովուրդն է՝ նկատի ունենալով Ամուլսարի հարցում ԲՀԿ-ի մասնակցությունը։

Պատգամավորը շարունակում է զբաղվել նաև ճանապարհատրանսպորտային օրենքների մշակման հարցով, նա նշել է, որ հարբած վարորդների տուգանքի չափը պետք է տասն անգամ ավելի խստացվի։

Տիկին Զոհրաբյանը զբաղվում է նաև կենդանիների հարցով, ըստ առաջարկված օրենքի փոփոխության՝ կենդանիներին խոշտանգելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվելու։ Տիկին Զոհրաբյանը մեկ օր անց է կացրել Ստեփանակերտի N զորամասում, որտեղից լուսանկար է հրապարակել։

Ստացվում է, որ տիկին Զոհրաբյանը զբաղվում է հասարակական-քաղաքական տարբեր ոլորտներով, իսկ այդ ամենը՝ դրակա՞ն է, թե՞ բացասական, ոչ ոք գնահատական չի տալիս, հասարակությունը չեզոքություն է դրսևորում։