Ամուլսարը՝ լակմուսի թուղթ

Իշխող քաղաքական ուժի համար Ամուլսարը դարձել է լակմուսի թուղթ։ Քաղաքացիների մի հատվածը պայքարում է հանքի շահագործման դեմ, իսկ իշխող քաղաքական ուժն անցնցում լուծում դեռևս չի կարողանում գտնել և ողջ ուժով փորձում է խնդրի շուրջ բորբոքված կրքերը հանդարտեցնել։

Իշխող ուժի համար խնդիր է նաև այն հանգամանքը, որ նախկինում ընդդիմադիր լինելով այժմ իշխանության մեջ գտնվող իրենց թիմակիցները նախկինում դեմ են եղել Ամուլսարի՝ որպես հանք շահագործմանը։

Լիլիթ Մակունցը նույնպես քննադատության է արժանացել այդ նույն խնդրի պատճառով․ ֆեյսբուքյան իր էջում Լիլիթ Մակունցի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այդ առիթով գրել է. «Տիկին Մակունցը մտային ինքնացեղասպանության ենթարկվելու և իր էջի հետևողներին ենթարկելու փոխարեն կարող էր ընդամենը մեկ՝ «Հարգելի՛ ժողովուրդ, Ամուլսարի հարցում մենք սխալվել ենք, նախկինները ճիշտ էին…» նախադասությունով բացատրել ժողովրդին ստեղծված իրավիճակը…»։