Members of the 'Elq' faction hold a parliamentary briefing at the RA National Assembly

Լենա Նազարյանին քննադատում են պաշտոնի և գումարի համար սկզբունքներից ետ կանգնելու մեջ

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի մասին բացասական հոդվածները բավական մեծ թիվ են կազմում, հիմնական պատճառը Ամուլսարի հետ կապված խնդիրն է։

Լրատվականներում և հասարակության շրջանում հիշում են, որ մինչև իշխանության ներկայացուցիչ դառնալը Լենա Նազարյանն ակտիվ պայքարել է Ամուլսարի շահագործման դեմ, իսկ այժմ լռում է։ Նշում են, որ պաշտոնի և գումարի համար Լենա Նազարյանը ետ է կանգնել իր սկբունքներից։

Մեկ այլ սկանդալ է հասունացել Ռուբեն Մխիթարյանի հետ, որը վերջերս ազատվելով «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնից՝ տեղափոխվել և բնակություն է հաստատել Գյումրիում։ Լենա Նազարյանը Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառման տակ մեկնաբանություն է թողել. «Սենց ջրիկ ուղեղով էլ ուզո՞ւմ ես քաղաքապետ դառնալ»։ Այս մեկնաբանությանը Ռուբեն Մխիթարյանը նախ հակադարձել է, որ քաղաքապետ չի ցանկանում դառնալ, ապա հորդորել է գործով զբաղվել։