Արարատ Միրզոյանի ամերիկյան այցը դրական արդյունք չունեցավ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շարունակում է քննադատությունների կիզակետում մնալ։ Այս տասնօրյակում քննադատվում է «ԱԺ աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը» փոփոխելու մտադրությունը։

Ըստ մամուլի հրապարակման այս փոփոխությունների արդյունքում ԱԺ աշխատակազմում 54 աշխատակից գործազուրկ կդառնա։ Մամուլը նշում է, որ այս փոփոխությունները նախաձեռնելիս որևէ քննարկում չի եղել միջազգային կառույցների հետ։

Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ կատարած այցի մասին արձագանքները տևական ժամանակ է մամուլում քննարկվում են։ Այդ այցը Արարատ Միրզոյանի համար դրական որևէ արդյունք չունեցավ։ Ըստ ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանի. «Արարատ Միրզոյանը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը միջոցառմանը մասնակցելու համար էր մեկնել, նույն օրերին փոխվարչապետ Ավինյանն էր այնտեղ եւ արտգործնախարար Մնացականյանը, բայց ամենակարեւոր հարցն այն է՝ նրանք այս խնդրով խոսե՞լ են, թե՞ չեն խոսել: Այդ հարցը պարզ չէ: Այնպես չէ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները վատանում են, այս ամենը վկայում է, որ ԱՄՆ իշխանությունները Արցախի հարցով Ադրբեջանին բավարարելու համար ինչ-որ կեցվածք են որդեգրել: Եթե Հայաստանի իշխանությունը նույն կերպ է առաջնորդվում, ինչ Ֆրանսիայի հարցում, նշանակում է, որ ոչ թե չեն կարողացել որեւէ բան անել, այլ պարզապես քայլեր չեն արել, չեն զբաղվել այդ հարցով, ինչը սխալ է»։

Քննադատությունների շարքը կապված նշյալ այցի հետ նույնաբովանդակ են, սակայն տարբեր փորձագիտական շրջանակների կողմից են հնչում։