Արսեն Թորոսյանի վարկանիշը շարունակում է ցածր մնալ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վարկանիշը շարունակում է ցածր մնալ։ Մշտադիտարկման սկզբնական փուլում Արսեն Թորոսյանը բավական բարձր վարկանիշ ուներ լրատվական դաշտում և սոցցանցերում, սակայն այս պահին պարոն Թորոսյանի թիմը չի կարողանում բարձր պահել նրա վարկանիշը։

Բժիշկ Մարինա Խաչատրյանը շարունակում է վերլուծությունների շարքը։ Այս անգամ տիկին Խաչատրյանն իր խոսքում նշել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Թորոսյանը հանդիսացել է արյան դոնոր` նշանակում է, որ նա հանդիսանում է պրակտիկորեն առողջ անձ։ Հաշվի առնելով վերոգրյալը` համարում եմ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի` պարտադիր զինվորական ծառայությունից ազատումը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր»։ Մարինա Խաչատրյանը շարունակում է Արսեն Թորոսյանի դեմ պայքարել նաև գարդասիլ պատվաստանյութի հարցով։ Նա դիմել է ԱԱԾ՝ պարզաբանումներ ստանալու համար։

Ըստ լրատվականի հրապարակման՝ առողջապահության նախարարության կողմից արագ արձագանքման համար բժշկական ոլորտ ներգրավված ուղղաթիռը քաղաքացուն չի կարողացել օգնել։ Ըստ լրատվականի՝ պատճառն այն է, որ ուղղաթիռը գիշերային թռիչքներին հարմարեցված չէ։ Այս հանգամանքն էլ իր հերթին քննադատության առիթ է հանդիսացել։