Հորդորում ենք «5-րդ ալիքին» բալանսավորել հեռուսաեթերը

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը խախտում է լրագրության կանոնները։ Հեռուստաընկերությունում լրագրող Ագնեսա Խամոյանի մոտ հիմնականում հյուրերը ընդդիմության ներկայացուցիչներն են, որոնք պարբերաբար քննադատում են իշխանություններին։ Նկատենք, սակայն, որ Ագնեսա Խամոյանին չի հաջողվում իշխանական թևից հյուրեր հրավիրել հաղորդումներին, նկատելի է, որ նրանք բոյկոտում են «5-րդ ալիքը»։

Ստացվում է, որ «5-րդ ալիքում» հակառակ տեսակետ ունեցողների տաղավարում հազվադեպ կարելի է տեսնել։ Իշխանության այն ներկայացուցիչներն, ովքեր հայտնվում են տաղավարում՝ քննադատվում են Ագնեսա Խամոյանի կողմից նրա հարցապնդումների միջոցով, արդյունքում ձևավորվում է ոչ թե բալանսավորված հեռուստաեթեր, այլ բացառապես մեկ ուղղությամբ՝ ընդդիմադիր տեսակետներ  ներկայացնող բանավեճեր։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում իշխանություններին չարգելել իշխանական թևի ներկայացուցիչներին մասնակցել Ագնեսա Խամոյանի հաղորդումներին, իսկ «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը կոչ է անում բալանսավորել հեռուսաեթերը, հչեցվող հարցերում ոչ թե բացահայտ կողմնակալություն դրսևորել, այլ չեզոքություն ցուցաբերել՝ հավատարիմ մնալով լրագրության էթիկայի կանոններին։