ԱԺ նախագահը շարունակում է քննադատությունների կենտրոնում լինել

2019թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 369 հոդված, որոնցից 97-ը եղել է բացասական, 17-ը՝ դրական, 255-ը՝ չեզոք։

ԱԺ նախագահը շարունակում է քննադատությունների կենտրոնում լինել։ Պատճառները շատ են, իսկ մամուլի աչքից դրանք չեն վրիպում։ Նախ քննադատվեց Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցը։ Մամուլում հարց առաջացավ, թե բավականին մեծ պատվիրակությամբ ու այդքան երկար ժամանակով Արարատ Միրզոյանն ի՞նչ կարևոր հարցով է գտնվում գործուղման մեջ։

Այդ այցի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպումեր է ունեցել և մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ նա հիմնականում հանդիպել է դեմոկրատ կոնգրեսականների հետ և ընդամենը մեկ հանրապետական կոնգրեսականի է տեսել։ Մամուլում հիշեցնում են, որ ԱՄՆ նախագահը հանրապետական է, իսկ Կոնգրեսում մեծամասնությունը դեմոկրատները չեն։

Մամուլում քննադատության են ենթարկվում նաև ԱԺ-ում սպասվող հաստիքային և կառուցվածքային փոփոխությունները։ Այդ փոփոխությունների հետևանքով գուցե շատ աշխատակիցներ կորցնեն աշխատանքը կամ զրկվեն պետծառայողի կարգավիճակից։ Այս փոփոխությունները ԱԺ-ն փորձել է նուրբ իրականացնել, բայց հրապարակումները վկայում են, որ աշխատակազմում դժգոհություններ կան։ Այս նախագիծը քննադատել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և նշել է, որ այս նախագիծն իշխող կուսակցությունը ցանկանում է օգտագործել անցանկալիներից ազատվելու համար։

Հայաստանում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն երկու նոր մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Փորձագետների մոտ էլ զարմանք է առաջացել այն բանից հետո, երբ Արարատ Միրզոյանը այդ օրինագիծը ներկայացրել է որպես իրենը։ Մամուլի հրապարակումների համաձայն, եղել է ձևավորված հանձնաժողով, որն աշխատել է այդ օրինագծի մշակման վրա։

Ըստ մամուլի հրապարակումների, օրեր առաջ նաև լարված իրավիճակ է եղել Արարատ Միրզոյանի և Սասուն Միքաելյանի միջև։ Դեռևս շարունակվում է քննարկվել ՔՊ համաժողովը։ Հրապարակման համաձայն, թեժ մթնոլորտն այնքան է դուրս եկել վերահսկողությունից, որ Սասուն Միքելյանն ապտակել է Արարատ Միրզոյանին։

Արարատ Միրզոյանը փաստացի քաղաքական գործունեությամբ աչքի չի ընկնում և հիմնականում քննադատվում է կամ միջանձնային հարաբերությունների կամ գործուղումների պատճառով։ Բացի այդ, Արարատ Միրզոյանին փաստացի մեղադրանք է ներկայացվել տաբեր միջոցներով աշխատակիցներից ազատվելու համար։ Արարատ Միզոյանը պետք է վերը նշված հարցերի և միջազգային գործողումների մասով կարևոր հարցերի պատասխանի, հիմանավորի 60.000 դոլարանոց գործուղման նպատակը։