Հունիսի 20-ից հուլիսի 25-ը հանրայինի տաղավարում Պետրոս Ղազարյանի գրեթե բոլոր հյուրերը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործադիր իշխանության ներկայացուցիչներ են եղել։ «Իմ Քայլը»-ից՝ Մխիթար Հայրապետյան, Հերիքնազ Տիգրանյան, Հայկ Կոնջորյան, Արտակ Մանուկյան, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան, ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյան, Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայան, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյան, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների միգրացիայի ծառայության պետ Արմեն Ղազարյան, Անվտանգության խորհրդ քարտուղար Արմեն Գրիգորյան, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան, ՊՎԾ ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյան, նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյան։ Այս ժամանակահատվածում հիմնական շեշտադրումը եղել է դատական համակարգի վրա։ Այս մասին են խոսել տաղավար հրավիրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, պատմաբան, մանկավարժ Վահրամ Թոքմաջյանը, փաստաբան Կարապետ Բադալյանը։ Բոլորի կարծիքները համընկնում էին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի, ՍԴ նախագահի հրաժարականի անհրաժեշտության կոնտեքստում։ Վահե Գրիգորյանի գործողությունները գովաբանվում էին, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանինը՝ քննադատվում։
Հարձակում են գործել լրագրողի տան վրա
Արցախից լրագրող Մարատ Եգանյանը հայտնում է, որ իր տան վրա հարձակում է