ՔՊ-ում Լիլիթ Մակունցին վստահում են, լրատվական դաշտում ամեն ինչ միանշանակ չէ

2019 թ-ի հուլիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 98 հոդված, որոնցից 33-ը եղել է բացասական, 16-ը դրական, 49-ը՝ չեզոք։

ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցն այս տասնօրյակում արժանացել է դրական հոդվածների։ Մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ նրան ՔՊ ներքին խոհանոցում կուսակցության ղեկավարությունը վստահում է։ Լրատվականները քննադատել են Լիլիթ Մակունցին ԲԴԽ անդամի ընտրությունների հետ կապված հարցերից հետո։ Նախ՝ Լիլիթ Մակունցը հայտարարել է, թե թեկնածուի անունը շուտով հայտնի կդառնա, սակայն անցել է տևական ժամանակ, բայց թեկնածուն հայտնի չի։

Լիլիթ Մակունցի՝ նախարար եղած ժամանակահատվածում Խորեոգրաֆիայի պետական թատրոն ՊՈԱԿ տնօրեն Գայանե Կարապետյանն ազատվել է աշխատանքից։ Վերջինս դիմել էր դատարան, դատարանը որոշում է կայացրել ի օգուտ Գայանե Կարապետյանի։ Լրատվականները քննադատել և հակափաստարկներ են բերել Լիլիթ Մակունցի այն հայտարարությանը, համաձայն որի՝ չորրորդ իշխանությունն անձեռնմխելի է ու չափազանց կարևոր, նման բան չի կարող լինել, երբ ասում են, թե իշխանությունների հաջորդ թիրախը չորրորդ իշխանությունն է դառնալու։

Ստացվում է, կուսակցության ներսում Լիլիթ Մակունցին վստահում են, սակայն պատգամավորի գործողություններն ու խոսքերը լրատվական դաշտում ոչ միանշանակ են ընդունվում։ Պատգամավորը նաև չի ձերբազատվում նախկին պաշտոնի հետ կապված խնդիրներից, դրանք շարունակում են ազդել նրա վարկանիշի վրա նաև այսօր։