Արմեն Սարգսյանին մեղադրում են նաև գործուղումների հարցում «չափն անցնելու» մեջ

2019թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 578 հոդված, որոնցից 66-ը եղել է բացասական, 45-ը՝ դրական, 467-ը՝ չեզոք։

Նախագահ Սարգսյանը փոքր-ինչ վերականգնել է դիրքերը լրատվական դաշտում, սակայն բացասական հոդվածները դեռևս գերակշռում են։ Դրական հոդվածների հիմնական մաս են կազմել Արմեն Սարգսյանին ծննդյան առթիվ ուղղված շնորհավորանքները, սակայն անգամ այդ հանգամանքը չչեզոքացրեց Սահմանադրական դատարանի դատավորի հետ կապված քննարկումները և Արմեն Սարգսյանին ուղղված մեղադրանքները։

Արմեն Սարգսյանին մեղադրում են նաև գործուղումների հարցում «չափն անցնելու» մեջ։ Փորձագետները և հասարակության ներկայացուցիչները նշում են, որ Արմեն Սարգսյանն անընդհատական ճամփորդում է և իր բուն պարտականնություններով՝ սահմանադրական կարգի պահպանությամբ չի զբաղվում։ Նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն էլ քննադատել է  Արդարադատության նախարարի «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը միջազգային փորձաքննության ուղարկելը և նշել է, որ Արմեն Սարգսյանն այստեղ գործ ունի անելու և հավելել է. «Հաշվի առնելով այն փաստը, որ ինքը չի եկել, որ բոլորին ուրախացնի, այլ եկել է, որ վայելի իր պաշտոնը՝ որոշեցի նրան չանհանգստացնել։ Միևնույն է, նա ոչ մի քայլ չի ձեռնարկի»։

Լրատվականներում հարց է առաջացել, եթե Արմեն Սարգսյանը գործուղման է և երկրում չէ , ապա ինչպե՞ս է օրենքներ ստորագրում։

Արմեն Սարգսյանն իր գործուղումների պատճառով շատ է քննադատվում և դա այլ քննադատությունների հիմք էլ է տալիս։ Նախագահականը նաև պասիվ է քննադատություններին արձագանքելու հարցում։