Նախարարի վարկանիշը բավականին նվազել է

2019 թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 121 հոդված, որոնցից 36-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 83-ը՝ չեզոք։

Նախարարի վարկանիշը բավականին նվազել է։ Այս տասնօրյակում ընդամենը 2 դրական հոդված է ստացվել։ Լրատվականները գրում են, որ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը կարող է բաժին հասնել Արսեն Թրոսյանի կուրսեցուն։ Նշվում է, որ այլ թափուր պաշտոնի համար ևս Արսեն Թորոսյանի ընկերոջ անունն է շրջանառվում։ Հովանավորչական, «ծանոթ-բարեկամով» աշխատանքի տեղավորելու մասին լուրերը կարելի է հանդիպել մեր մշտադիտարկման տակ գտնվող գրեթե բոլոր քաղաքական գործիչների մոտ։

ՔՊ համագումարը դեռ քննարկվում է ու Սասուն Միքայելյանի ՔՊ վարչության անդամ չընտրվելը աղմուկ բարձրացրեց թե՛ ՔՊ-ում թե՛ ՔՊ-ից դուրս։ Լրատվականները այս թեման ուշադրության կենտրոնում են պահել և նշել են, որ Սասուն Միքայելյանի դեմ ամենայն հավանականությամբ աշխատել է նաև Արսեն Թորոսյանը։ Լրատվականները նշում են նաև, որ վարչապետն ամեն ինչ անում է հարցը մեղմելու համար։

Բժիշկ Մարինե Խաչատրյանն էլ գրել է, որ Արսեն Թորոսյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որպեսզի վերջինս արյան դոնոր լինի, քանի որ այն դեղերը, որ նա օգտագործում է անհամատեղելի են դոնորության հետ։ Տիկին Մարինեն նշում է, եթե ի վերջո դոնորությունն ընդունելի է եղել՝ նշանակում է, որ Արսեն Թորոսյանի բանակից ազատումն օրենքի խախտումով է արվել։

Լրատվականները գրել են նաև Արսեն Թորոսյանի ծննդյան մասին, մասնավորապես, որքան գումար է ծախսվել՝ Թորոսյանը ծնունդը նշել է  Ծաղկաձորի «Marriott» հյուրանոցում։

Վերը նշվածից հետևում է, որ նախարարն առնվազն մի քանի հարցի պետք է պատասխանի։

1.Հովանավորչություն իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ։ Ի՞նչ սկզբունքով է ընտրում կադրերին։

  1. Իր առողջական վիճակը թույլ տալի՞ս է լինել արյան դոնոր, թե՞ ոչ։