«Խնչած ունեմ». քաղաքապետի մամուլի քարտուղարն է ասում

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքում բանավեճի մեջ մտնելով օգտատերերից մեկի հետ, նրան ասել է ՝ «Խնչած ունեմ»։ Ֆեյսբուքում քննարկումների առիթը քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկն էր՝ Երևանում առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից իջեցնել 50 կմ/ժ-ի։ Քաղաքապետի մամուլի քարտուղարի արտահայտությունը, սակայն, երեկվանից ավելի քննարկվեց ու քննդատվեց։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է խոսքի ազատության նման սանձարձակ դրսևորումները, կոչ անում մնալ կոռեկտության սահմաններում, գիտակցել, որ սոցիալական ցանցերը հանրային տիրույթ են և մամուլի պատասխանատուները կրկնակի պատասխանատու են իրենց խոսքի համար։