Բացի Հանրայինից բոլոր հեռուստաընկերությունները ներկայացրել են «ՎԵՏՕ»-ի ակցիան

«ՎԵՏՕ» շարժումը՝ Նարեկ Մալյանի գլխավորությամբ, հունիսի 24-25-ին իրականցրեց ակցիա Սահմանադրական դատարանի դիմաց՝ սահմանադրական տապալված կարգը վերականգնելու համար։ Այն լուսաբանեցին բոլոր հեռուստաընկերությունները, բացի Հանրայինից։ Հեռուստաընկերությունը հունիսի 24-ի թողարկմանը միայն անդրադարձել էր Սահմանադրական դատարանին, մասնավորապես, որ ՍԴ կայքում փոփոխություն էր եղել և «անդամներ» բառը փոխարինվել էր «դատավորներ»-ով։ Նյութը միակողմանի էր ներկայացված և որևէ խոսք չկար այն մասին, որ ՍԴ-ի դիմաց իրականացվում է ակցիա՝ ի պաշտպանություն դատարանի բնականոն գործունեության։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Հանրային հեռուստաընկերությանը հանրությանը պատշաճ իրազեկել երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, լուսաբանել՝պահպանելով հավասարակշռությունը, քաղաքական նախապատվությունները բացառել։