Նախարարին լրատվական դաշտում շարունակում են քննադատել

2019թ-ի հունիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 337 հոդված, որոնցից 54-ը եղել է բացասական, 15-ը դրական, 268-ը՝ չեզոք։

Նախարարին լրատվական դաշտում շարունակում են քննադատել։ Արայիկ Հարությունյանին կրկին մեղադրում են այս կամ այն ռեկտորի հետ անձնական կապեր ունենալու մեջ։ Մասնավորապես՝ ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը պնդում է, որ ռեկտորի ԺՊ Սահակ Մինասյանն ապօրինություններ է թույլ տվել և հավելում է, որ Սահակ Մինասյանն, օգտագործելով անձնական կապերն Արայիկ Հարությունյանի հետ, ապօրինի որոշումներ է կայացնում։  Առհասարակ, ԲՈՒՀ-ի շուրջ կրքերը թեժ են։ ԲՈՒՀ-ի ղեկավարությունը կտրուկ պատասխան է հնչեցրել Արայիկ Հարությունյանի՝ ՇՊՀ-ն լուծարելու և դրա մասին ԱԺ-ում խոսելու դեմ։

Լրատվականները պնդում են, որ Արայիկ Հարությունյանը կապեր ունի «Բաց Հասարակության հիմնադրամի» հետ և, ըստ վարկածի, այդ կապի պատճառով Արայիկ Հարությունյանը կարող է հեռանալ պաշտոնից։ Դրա մասին են վկայում ՔՊ վարչության ընտրություններում, ըստ մամուլի, Արայիկ Հարությունյանի հավաքած անցողիկ, բայց` ցածր ձայները։

Ըստ մամուլի հրապարակման՝ «Երիտասարդ գիտնականները կանգնած են խնդրի առաջ․ նրանց տարկետում չի տրամադրվում։ Այսօր էլ, նրանցից ինը գնացել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ հանդիպելու նախարարության իրավաբանական վարչության պետին՝ իրենց խնդրի վերաբերյալ»։ Երիտասարդները նշում են, որ դիմել են նախարարին, բայց այդպես էլ պատասխան չեն ստացել։

Երիտասարդ գիտնականների հարցը կարևորներից մեկն է և մարդկանց եզրագծին մոտ չի կարելի թողնել ձեռնունայն: Բացի այդ, ըստ հրապարակումների, Արայիկ Հարությունյանը շարունակում է խնդիրներ ունենալ իր ղեկավարած նախարարության ստորաբաժանումներում և ՔՊ կուսակցության ներսում։