Հանրայինի լրագրողը միակողմանի է ներկայացրել ՍԴ-ին առնչվող իրադարձությունները

Հանրայինի լուրերի հունիսի 24-ի թողարկմանն անդրադարձ կար Սահմանադրական դատարանին, մասնավորապես, որ ՍԴ կայքում փոփոխություն է եղել և «անդամներ» բառը փոխարինվել է «դատավորներ»-ով։

Լրագրողը ռեպորտաժում փորձելով ստանալ՝ «ինչպես անդամները դարձան դատավոր», հարցի պատասխանը, զրուցել էր նախկին դատավոր Պարգև Օհանյանի հետ, ով քննադատական մեկնաբանությամբ էր հանդես եկել օրենքի հեղինակների հանդեպ։ Ռեպորտաժում չկար հակառակ տեսակետ, նյութի հավասարակշռությունը խախտված էր, լրագրող Անուշ Մարտիրոսյանը գնահատական է հնչեցնում։ Իր խոսքում նա, մասնավորապես, նշում էր, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ԱԺ-ում իր երդմնակալության ժամանակ հիմնավորել է, թե ինչու է ՍԴ գնում նախագահի լիազորություններով։

Մեդիա Պաշտպան նախաձեռնությունը կոչ է անում պահպանել լրագրողական էթիկան՝ խուսափել անհավասարակշիռ մեկնաբանություններից ու գնահատականներից։