Այս տասնօրյակում տիկին Զոհրաբյանի մասին բացասական հոդված չկա

2019 թ․ հունիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 106 հոդված, որոնցից 6-ը եղել է դրական, 100-ը՝ չեզոք։

Տիկին Զոհրաբյանի մասին բացասական հոդված այս տասնօրյակում չկա։ Այս տասնօրյակում կալանավորներից 22-ամյա Գոռ Գորոյանը դիմել է պատգամավորին, որպեսզի վերջինս միջնորդի, որ իրեն ազատ արձակեն։ Գոռը պնդում է, որ ինքը բանակից չի խուսափել և պատրաստ է ծառայել հայրենիքին։ Տիկին Զոհրաբյանը հանդես է եկել որպես արյան դոնոր և զբաղվել է սոցիալական հարցերով։ Բացի դրանից շարունակվում է պատգամավորի լուքային ֆոտոսեսիան, որը դրական է արձագանքների է արժանանում լրատվականներում։