Բացասական հոդվածները գերակշռում են

2019 թ-ի հունիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 247 հոդված, որոնցից 92-ը եղել է բացասական, 5-ը՝ դրական, 177-ը՝ չեզոք

Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասին բացասական հոդվածները մի քանի անգամ գերազանցում են դրականներին։ Նախ պետք է նշել, որ այս տասնօրյակում Ալեն Սիմոնյանի դեմ  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը վարույթ է հարուցել։ Նշվում է, որ փոխխոսնակն իր հայտարարգրում կեղծ տվյալներ է հրապարակել։ Այս ամենի սկզբնաղբյուրը «Փաստերի ստուգման հարթակ»-ի ուսմնասիրության տվյալներն են, որը ղեկավարում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» անդամ Դանիել Իոաննիսյանը։ Դանիել Իոաննիսյանն Ալեն Սիմոնյանի գործողությունները որակել է որպես հանցագործություն։

Ալեն Սիմոնյանը քննադատվել է նաև այն բանից հետո, երբ իր կնոջ հայրը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։ Մամուլը նշում է, որ սա հերթական խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով արված նշանակումն է։

Փոխխոսնակն առաջին պաշտոնյան չէ, որ մեղադրվում է իր բարեկամներին ու ծանոթներին աշխատանքով ապահովելու մեջ, մինչդեռ իշխանությունները բազմիցս նշել են, որ նման սկզբունքը անթույլատրելի է։ Մամուլն այս հարցում ևս ուշադիր է։