Նաիրա Զոհրաբյանի գործունեությունը շարունակում է չեզոք գնահատականների արժանանալ

2019 թ․ հունիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 78 հոդված, որոնցից 5-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 71-ը՝ չեզոք։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գործունեությունը շարունակում է չեզոք գնահատականների արժանանալ։ Նաիրա Զոհրաբյանն այս տասնօրյակում ավելի շատ զբաղված էր համացանցում ԲՀԿ աջակցությունը վայելող Աբովյանի արդեն իսկ ընտրված քաղաքապետին ընտրարշավի ժամանակ օգնելով։
Հոդվածների համեմատաբար ավելի քիչ քանակը վկայում է այն մասին, որ տիկին Զոհրաբյանը փորձում է ավելի զգույշ գործել և ավելորդ ուշադրություն չգրավել, իսկ նրա ծրագրերը հիմնականում հասարակական են։
Տիկին Զոհրաբյանի մասին միակ բացասական գրառման հեղինակը Լիզա Ճաղարյանն է, ով տիկին Զոհրաբյանին քննադատել է Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանի խոսքերը ուղղված Նիկոլ Փաշինյանին քծնանք համարելու համար։