Մակունցի մասին բացասական հոդվածները կրկին գերակշռում են

2019 թ-ի հունիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 106 հոդված, որոնցից 34-ը եղել է բացասական, 1-ը դրական, 71-ը՝ չեզոք։

Լիլիթ Մակունցը մամուլի կողմից շարունակվում է բացասական և քննադատական գնահատականների արժանանալ։ Այս տասնօրյակն էլ բացառություն չէ և տիկին Մակունցի մասին բացասական հոդվածները դրականների համեմատ կրկին շատ են։

Պատգամավորը մշտադիտարկման ժամանակահատվածում քննադատության է արժանացել վեթիգին և դրա մանրամասներին չտիրապետելու պատճառով։ Նախ, Լիլիթ Մակունցն, ըստ մամուլի նշել է, որ վեթինգի օրինագիծը նախապատրաստման փուլում է և չի կարողացել հստակ պատասխանել հարցերին, ուղղորդել է ԶԼՄ-ների ներին ԱԺ պատգամավոր  Վլադիմիր Վարդանյանի մոտ, սակայն նրանից էլ լրագրողները հստակ պատասխան չեն ստացել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ հավանաբար վեթինգի մասին օրինագիծը կմշակվի դրսում՝ օտարերկյա մասնագետների կողմից, քանի-որ Հայաստանում ոչ ոք չի տիրապետում մասնագիտական որակների։

Մամուլում նաև նշվեց, որ Լիլիթ Մակունցն ասել է, որ իրենք վեթինգի հարցով ունեն առաջարկություն և սպասում են ընդդիմության առաջարկներին, սակայն մամուլի հրապարակումների համաձայն՝ ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» որևէ առաջարկի մասին տեղյակ չեն եղել։

Ստացվում է, որ վեթինգի հարցում իշխանական պատգամավորները փորձում են լուծումներ գտնել, բայց ոչ խմբակցության ղեկավարը, ոչ իրավական կրթություն ունեցող մասնագետները չեն կարողանում հստակեցնել, պարզաբանել մշակվելիք օրինագծի շուրջ հարցականները։