Ձերբակալել են «Ադեկվադ» ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Արթուր Դանիելյանին

Սույն թվականի հունիսի 10-ին Ոստիկանությունը «Ադեկվադ» հասարակական կազմակերպության գրասենյակից ձեռնաշղթաներով Ոստիկանության կենտրոնի բաժին բերման է ենթարկել «Ադեկվադ» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Արթուր Դանիելյանին: Ըստ նախնական տեղեկատվության` Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել «Ադեկվադ» հ/կ-ի մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցված մտքերի համար: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը հրաժարվել ոչ իրավաչափ գործողություններից և քաղաքական գործընթացները չտեղափոխել բռնաճնշումների տիրույթ: Խնդրում ենք հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին համապատասխան գնահատական տալ Հայաստանի իշխանության բռնի գործողություններին և կանխել Հայաստանում վերահաս բռնապետության դրսևորումներն ու խոսքի ազատության կոպիտ սահմանափակումները: