Հունիսի 6-ի նույն թողարկման ընթացքում ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը խոսում է երկրի տնտեսական իրավիճակի, կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ պատասխանելով հաղորդավարի հարցերին, թե մեկ տարվա ընթացքում որո՞նք ենք եղել կառավարության արձանագրած արդյունքները։ ՀՀ վարչապետի խորհրդականի խոսքն ընդհանրական է, հիմնավորվում է՝ «Նիկոլ Փաշինյանի մոտ առկա քաղաքական կամքով»։ Իսկ խոսելով ակնկալվող ներդրումների մասին եւ պատասխանելով հարցին, թե ինչու՞ Հայաստանում խոշոր ներդրումներ չկան, նա նշում է, թե խոշոր ներդրումները մի գիշերվա ու մեկ ամսվա մեջ չեն գալիս, ժամանակի հարց է, ապա նա ներկայացնում է մի քանի երկրների մոտ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունների մասին, կազմակերպվելիք բիզնես ֆորումների մասին՝ խուսափելով մեկ տարվա ընթացքում կառավարության տնտեսական քաղաքականության արդյունքներ մատնացույց անելուց։ Չեն ներկայացվում տնտեսագետ փորձագետների հակառակ տեսակետներ, փաստացի ՀՀ վարչապետի խորհրդականի գնահատականներին հակադիր կարծիք չի հնչում։
«Ազատություն» TV-ով շարունակվում է եթեր հեռարձակվել իշխանական միակողմանի դիրքորոշում, ինչը հակասում է լրագրության էթիկայի կանոններին։