«Ազատություն»-ն ընդդեմ Արցախի իշխանությունների

«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնի հունիսի 6-ի թողարկումներում զգալի տեղ է զբաղեցրել հունիսի 5-ին Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունների թեման՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ։ «Ազատություն» TV-ի լրատվականի հաղորդավարը զերծ չի մնում ուղղորդող հարցերից` նման հարցեր հնչեցնելով՝ «ո՞րն է հինգերորդ շարասյան նպատակը», «Դուք կարծում եք՝ այն իշխանությունը, որը այսօր կա Լեռնային Ղարաբաղում, փաստորեն՝ Բակո Սահակյանի գլխավորությամբ, Սերժ Սարգսյանի ռեժիմի մնացորդներն են, ո՞րն է նրանց նպատակը․․․»։ «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ «Բակո Սահակյանի իշխանությունը հայտնի հինգերորդ շարասյան ներկայացուցիչներն են», նրա բնորոշմամբ՝ «Սերժ Սարգսյանի ռեժիմի մնացորդներ են», «Կրեմլի կարգադրությամբ փորձում են թուլացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը» եւ «հինգերորդ շարասյան կարճաժամկետ նպատակը» ՀՀ-ում եւ Արցախում «կառավարելի քաոս ստեղծելն է»: Սեֆիլյանը ծավալուն հարցազրույցում, որը «Ազատություն» TV-ի լրատվականով օրվա ընթացքում մի քանի անգամ է եթեր հեռարձակվել, Արցախի իշխանությունների հասցեին դաժան քննադատություն է հնչեցում, սակայն մեջբերվում է միայն Բակո Սահակյանի հարցազրույցից մեկ փոքրիկ հատված։

Այսինքն, «Ազատության» եթերում մեկ ամբողջ օր միակողմանի արդարացվում են Փաշինյանի քննադատություններն ուղղված Արցախի իշխանություններին։

https://www.youtube.com/watch?v=oDi28MGvmrc